Մեղրի քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 800 մետր բարձրության վրա: Այն օժտված է բարեբեր հողով և կիզիչ արևով, որի շնորհիվ մրգերը դառնում են ավելի համեղ և հյութառատ: Այս Անկրկնելի մրգերի մշակման համար Արաքս գետի ձախ ափին հիմնադրվել է Մեղրու պահածոների գործարանը:Այն իր գործունեությունը սկսել է 1930թ.-ին: Շնորհիվ համեղ և բարձրորակ արտադրանքի Մեղրու պահածոների գործարանը ճանաչում է գտել աշխարհի շատ երկրներում,մասնակցել է զանազան ցուցահանդեսների,արժանանացել է պատվոգրերի:
Պահածոները արտադրվում են էկոլոգիապես մաքուր, բարձրորակ, թարմ հումքից: Բացարձակապես չի օգտագործվում կոնսերվանտներ և քիմիական հավելումներ: Արտադրանքը լցվում է ապակյա տարաների մեջ և մակափակվում է մետաղյա լաքապատ կափարիչով:Գործարանը իր արտադրվող պահածոների համար ունի եփող, լցնող, ավտոմատ ունիվերսալ փակող-ստուգող, մակափակող, մանրէազերծող և փաթեթավորող անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որոնց հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս ապահովել արտադրանքի որակը և զգալիորեն ավելացնել արտադրության այժմյան քանակները:
Յուրաքանչյուր բանկայի վրա փակցվում է ձևավորված պիտակ :
Պիտակի վրա մականշվածքը կատարվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կամ սպառողի պահանջվող լեզվով:
Փաթեթավորումը կատարվում է պոլիէթիլենով և ստվարաթղթի արկղներում, արտահանման դեպքում` սպառողի պայմանագրի պահանջներին համապատսխան:
Յուրաքանչյուր արտադրատեսակի արտադրության ավարտից հետո գործարանի լաբորատորայի և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության "Կապան Թեսթ" ՓԲԸ- ի սերտիֆիկացման մարմնի կողմից և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության "Ագարակ Թեսթ" ՓԲԸ – ի լաբորատորիաների կողմից կատարվում է անհրաժեշտ ստուգումներ և տրվում համապատասխան փաստաթղթեր:
Արտահանվող արտադրանքի որակի սպառողական ցուցանիշները,ինչպես նաև փաթեթավորման պահանջները կարող են փոխվել պայմանագրի պահանջներին համապատասխան:
Ընկերության արտադրանքը սկսած 1998թ-ից արտահանվել է Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, երմանիա,
Մերձբալթյան Երկրներ, ԱՄՆ, Իզրայել:
Ընկերության արտադրանքը իրացվում է նաև տեղական շուկայում, "Սթար Դիվայդ" ՓԲԸ-ի խանութներում և այլ առևտրային ցանցերում:
Արտադրանքը ունի հայկական և ուկրաինական որակի հավաստագրեր: